Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
ՀՀ ԱՆ. Օստեոարթրոզի ախտանշանները և բուժման մեթոդները
Ի՞նչ է օստեոարթրոզը
Օստեոարթրոզը քրոնիկ հոդային հիվանդություն է, որի դեպքում քայաքայվում է հոդաճառը, կառուցվածքային փոփոխության են ենթարկվում ենթաճառային ոսկրային շերտը, հոդաշապիկի և շրջակա հյուսվածքները: Այս հիվանդությունը հանգեցնում է ցավի, շարժունակության սահմանափակման և հոդերի դեֆորմացիայի` էապես ազդելով հիվանդների կյանքի որակի վրա: Օստեոարթրոզը հաճախ ախտահարում է ծնկան, կոնքազդրային հոդերը, ձեռնաթաթի մանր հոդերը, ինչպես նաև ողնաշարը:
Հատկապես ո՞ր տարիքում է ի հայտ գալիս այս հիվանդությունը, որո՞նք են ռիսկի գործոնները
Հիվանդացության հաճախականությունը աճում է հատկապես 50 տարեկանից հետո, ինչը պայմանավորված է կլիմակտերիկ շրջանում հորմոնալ փոփոխություններով: Օստեոարթրոզի զարգացման ռիսկի գործոններից են նաև ավելորդ քաշը, ժառանգական նախատրամադրվածությունը, ներհոդային վնասվածքները, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և հենաշարժիչ համակարգի բնածին անոմալիաները:
Որո՞նք են ախտանշանները
- Հոդացավ, որը սրվում է ծանրաբեռնվածության ժամանակ և մեղմանում՝ հանգստի ժամանակ: Վաղ փուլերում ցավը կարող է դրսևորվել պարբերաբար, սակայն հիվանդության զարգացման հետ դառնում է մշտական:
- Հոդերի կարկամություն, հատկապես առավոտյան կամ երկարատև հանգստից հետո:
- Շարժումների սահմանափակում ախտահարված հոդերում:
- Կրեպիտացիա (խրթոցի զգացում) հոդի շարժման ժամանակ:
- Հոդի դեֆորմացիա և հնարավոր օստեոֆիտների (ոսկրային գերաճերի) առաջացում, որոնք կարելի է նկատել զննման ժամանակ:
Կանխարգելում
- Առողջ քաշի պահպանում` զգալիորեն նվազեցնում է օստեոարթրոզի զարգացման ռիսկը:
- Կանոնավոր ֆիզիկական ակտիվություն` չափավոր ծանրաբեռնվածությունը, ինչպիսիք են լողը, քայլքը, յոգան, օգնում են պահպանել մկանային տոնուսը և հոդերի առաձգականությունը:
- Առողջ սնունդ, հավասարակշռված սննդակարգ՝ բավարար քանակությամբ վիտամիններով և հանքանյութերով (հատկապես կալցիում և վիտամին D) նպաստում է ոսկորների և աճառների առողջությանը:
- Վնասվածքների կանխարգելում` ճիշտ տեխնիկայի կիրառում սպորտով զբաղվելու ընթացքում, հարմարավետ կոշիկի ընտրություն և հոդերի վնասվածքների կանխում կենցաղում և աշխատավայրում:
Բուժման մեթոդներն են` ֆիզիոթերապիան, օրթոպեդիկ սարքերի օգտագործումը, դեղորայքային բուժումը, ըստ անհրաժեշտության` վիրահատական բուժումը:
08.11.2024 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ